Պատմություն

Աշտիշատի եկեղեցական ժողովներ, եկեղեցական ժողովներ, որոնք գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեցական ժողովների գլխավոր վայրն էր IV դարում։

Առաջին ժողովում՝ Ներսես Ա Մեծ կաթողիկոսը Կեսարիայում օծվելուց հետո հրամայել է բոլոր եպիսկոպոսներին հավաքվել Աշտիշատում, ինքն էլ գնացել է այնտեղ։ Թե ինչ հարցեր է քննարկել ժողովը, պատմիչները տեղեկություններ չեն հաղորդում։

Երկրորդ ժողովը գումարվել է 356-ին, Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բթագավորի (350–368) օրոք։ Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը։

Երրորդ ժողովը գումարվել է 435-ին, Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431) որոշումները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայաստանում տարածվող նեստորականության  հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայերենթարգմանության օրինակը և ներկայացրել ժողովին։

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից:

Ի՞նչ գիտեք Տրդատ 3-րդ Մեծի և Խոսրով Կոտակի մասին:

Խոսրով Գ (ծն.թ. անհայտ – վ. 338), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին»։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։

Տրդատ Գ Մեծ (250-ական թվականներ – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։

Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։

 

– Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու

Կազմե՛ք ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը:

  1. թագավորներ
  2. նախարարներ
  3. ինշխաններ(ուհի)
  4. սեպուհներ

Որո՞նք էին հողատիրության հիմնական ձևերը:

Հողատիրության հիմնական ձևերն էին՝. ժառանգական, եկեղեցական, առք ու վաճառքային:

 

 

Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ: Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են ի սպասու ծառայություն և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները: Աշխարհաժողովները գումարվում էին երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով:

Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի գործակալությունների ղեկավարները: Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել: Թագավորին էին ենթարկվում նաև կրտսեր նախարարները, որոնք նույնպես «ի սպասու ծառայություն» էին կատարում: Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները: Իրենց տիրույթներում նրանք վարչական և դատական լայն իրավունքներ ունեին: Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները նախարարական տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին:

Տիրույթ ունեցող բդեշխներն ունեին իրենց ստորակա նախարարությունները, որոնք ավատատիրական «իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքով չէին գտնվում թագավորի անմիջական ենթակայության ներքո:

Աստիճանասանդուղքի հաջորդ աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները: Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչվում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ: Նրանցից էին կազմվում արքունի հեծելազորը, նախարարական այրուձին: Նրանց էին վստահում արքունիքի պաշտպանությունը և ռազմական ու վարչական շատ պաշտոններ: Իրենց ծառայության դիմաց նրանք ստանում էին պարգևականք կալվածքներ: Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատները՝ քաղաքացիները, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնց ուսերին էր ծանրացած հարկային բեռը:

Մեզ է հասել «Գահնամակ» անունով մի վավերագիր, ուր սահմանված է հայ նախարարներից յուրաքանչյուրի տեղն արքունիքում: Մեկ այլ փաստաթուղթ, որը նույնպես կրում էր «Գահնամակ» անունը, նախարարությունների ռազմական ուժը ներկայացնելու պատճառով պայմանականորեն կոչվել է Զորանամակ: Համաձայն «Գահնամակի», նախարարների արքունիքում զբաղեցրած դիրքը համապատասխանում էր նրանց ռազմական կարողություններին:

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

Լյուդովիկոս 14-րդ արքա

  • Լյուդովիկոս 14-րդի պատվին է անվանակոչվել Ամերիկայի Լուիզիանա նահանգը:
  • Լյուդովիկոս 14-րդը պատանի տարիքից զբաղվել է բալետով և կառավարմանИзображение ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել պարային ներկայացումների բեմադրմանը:
  • Թեմզայի վրա գտնվող բոլոր կարապները պատկանում էին Էլիզաբեթ 2-րդին:
  • Թագավորական իշխանությունը նրանց նկատմամբ սեփականություն հաստատել էր դեռևս 12-րդ դարից:
  • Էլիզաբեթ 2-րդի կարգախոսն էր <>, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում էր <<աստված ու իմ իրավունքը>>:
  • Միակ անգլիացի արքան, որը կրել է <<Մեծ>> տիտղոսը, եղել է Ալֆրեդ Մեծը, ով կառավարել է 871-889 թվականներին:

 

Դասարանական Ասհխատանք 10.02.2017

Վաթսուն,երեսունի,հայրուր-հինգ-աման-չաման-կաս-կարմիր,դափ-դատարկ,ինչ-որ,դույզը-ինձ,հարույուրինգամյակ հարույրհինգական

Իսկույնիսպառ,իզուր,իհարկե,ի-զորու

հյուսիս-հարավ

Արևելք-արևմուտք

Հյուսիսհարավային

Գյուղեգյուղ,տնետուն

Գյուղիս գյուղ,Տնից տուն,

Առ այսօր,առ այն,

Սայաթ-Նովա, նար-դոս

Լույս ընծայել, լուսընծայում

Կիլոմետր-ժամ, մետր-վայրկյան

Ռուս-հայերեն, բառարան, տուն-թանգարան

Ժամ առ ժամ,

 

Տնային Ասհխատանք 28.09.2017

. Կետադրի՛ր:

Չէ’, ծովի հետ մտերիմ մարդը դժվար է համակերպվում ցամաքի կյանքին, իրեն մշտնջենական տարագիր է զգում: Մարմնական ու հոգեկան ուժերի մեծ մասը թմբիրի մեջ է մնում’ անգործածելի չբավարարող: Չի հասկանում, թե’ մարդկանց կռիվները փոքրիկ շահերի շուրջը դարձող հսկայական աղետները, թե’ ամեն ինչ լափող կրակը: Ցամաք իջնելու օրից ի վեր նրա անելիքը ոչ այլինչ էր,եթե ոչ ծովի հետևից վազելը:

 

. Որոշի՛ր՝ տրված բառերն ինչ կազմության են

ծառ,-պարզ

տնակ,-ածանցավոր

գործիք,-ածանցավոր

ջրհոր,-բարդ

առևտուր,-բարդ

քաղաք,-պարզ

Մեծ Մասիս,-բարդ

մակբայ,-ածանցավոր

մակերես,-ածանցավոր

անգիտություն,-ածանցավոր

աման-չաման,-բարդ

սարսափ,-պարզ

սրբավայր,-բարդ

տիեզերանավ,-բարդ

լողափ,-բարթ

գրիչ,-ածանցավոր

գիրք,-ածանցավոր

տետր-պարզ

. Փակագծերում տրված բառերից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը

. Ժամանակակիցները պատմում են, որ Եղիշե Չարենցը հաճախ էր իջնում Հրազդանի ձորը՝ ջրի խոխողջյուն, լսելու:
. Մինչև վաղորդյան դեռ երկու ժամ կար:
. Սֆինքսը շանթարգել հայացքով այրում էր բոլոր զբոսաշրջիկներին:
. (դողդոջուն,  ձեռքերը վեր պարզած՝ նա անեծքի ու դառնության խոսքեր էր մրմնջում:

Դասարանական աշխատանք

Գծիկները  ը կամ  ն մասնիկով (հոդովփոխարինի՛ր:

Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխը ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավը բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենասն Պալաս հզոր դիցուհիը: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանը ու նիզակն ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչը որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասն սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքները ու ամրոցները:

Կազմի՛ր տվյալ գոյականների հոգնակին՝

Արկղ-արկղեր
ժամացույց-ժամացույցներ
զորապետ-զորապետներ
հանդապահ-հանդապահներ
ծրագիր-ծրագիրներ
երեխա-երեխաներ
թռչուն-թռչուներ
վագր-վագեր
մեծատուն-մեծտներ
տեսակետ-կետեր
գլուխ-գլուխներ
նուռ-նռներ
գունդ-գնդեր
զորապետ-զորապաետներ
հանքափոր-հանքափորներ
խմբերգ-խմբերգեր
ջրավազան-ջրավազաններ

Blog at WordPress.com.

Up ↑